Վարդան Մինասյանը' Հենրիխ Մխիթարյանի խաղային դիրքի մասին
Հենրիխ Մխիթարյանն այն եզակի ֆուտբոլիստներից է, որ ունիվերսալ է և ցանկացած դիրքում կարող է խաղալ։ Այդ մասին «RԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Վարդան Մինասյանը։
Ըստ մարզչի' Մխիթարյանը կարող է ցանկացած դիրքում մեծ էֆեկտիվություն ցուցաբերել։
«Իմ կարծիքով' ինքն ամենամեծ էֆեկտիվություն ցույց կտա, եթե խաղա հարձակվողական գծին ավելի մոտ, ոչ թե հենակետային գոտում։ Դա, սակայն, կախված է մրցակցից։ Կլինեն խաղեր, որ նա կարող է և հենակետային գոտում խաղալ, բայց, նորից եմ կրկնում' ավելի լավ է' հարձակվողական գծին մոտ խաղա»,- ասաց Մինասյանը։
Խոսելով Մխիթարյանի վնասվածքի մասին' Վարդան Մինասյանն ասաց, որ, ըստ իր տեղելությունների, նա բաց կթողնի մի քանի շաբաթ։