«Առաջադրանքը կատարված է»․ Թրամփը գոհ է Սիրիայում իրականացված «կատարյալ հրթիռակոծությունից»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրականցրած հրթիռակոծության համար։
Դոնալդ Թրամփն այդ հրթիռակոծությունն անվանել է «կատարյալ»։ Այս մասին հայտնում է Ntv.ru-ն։ Իր թվիթերյան էջում նախագահը գրել է․
«Անցած գիշեր իրականացված հրթիռակոծությունները կատարյալ էին։ Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային խիզախության, ինչպես նաև ռազմական հզոր ուժ ունենալու համար։ Ավելի լավ չէր էլ կարող լինել։ Առաջադրանքը կատարված է»։
Նախագահը հավելել է նաև, որ հպարտանում է ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայով ու հզորությամբ։ Նա շեշտել է նաև, որ առաջիկա գումարային ներդրումների արդյունքում ԱՄՆ-ի բանակը կդառնա լավագույնն ու ամենաուժեղը պատմության մեջ։