Բավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը
Միջազգային

Ադրբեջանում խաղաղության կոչի համար «Հայաստանի լրտես» որակված և դպրոցից հեռացված ուսուցիչը դիմել է Ալիևային (վիդեո)

Ադրբեջանի դպրոցներից մեկի անգլերենի ուսուցչին ազատել են աշխատանքից՝ կոչելով նրան «Հայաստանի լրտես»: Այդ մասին անգլերենի ուսուցիչը՝ Ռոշան Ազիզովը, գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև կոչով դիմել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում:

Ուսուցչի դեմ բողոքել է Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրում» կազմակերպությունը, որի ներկայացուցիչները, ուսուցչի խոսքով, ներխուժել են դպրոց և տնօրենից պահանջել հեռացնել ուսուցչին դպրոցից: Վերջիններիս նյարդայնացրել է ուսուցչի կազմակերպած միջոցառման տեսանյութը, որտեղ երեխաները կոչ են անում լինել ազատ իրենց գաղափարն արտահայտելիս և անկախ ազգային պատկանելությունից՝ ապրել խաղաղ, սիրել երկիրը, քանի որ սերն է խաղաղություն բերում:

Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հետո հասկացել են, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել և բարեկամացել են: Սա էլ զայրացրել է կազմակերպության ագրեսիվ ներկայացուցիչներին:

«Կազմակերպության առաջնորդը պահանջում էր ինձ ձերբակալել: Նրանք ԶԼՄ-ներին հայտարարեցին, թե ես հայ լրտես եմ և անվանեցին ինձ ազգի թշնամի: Դրանից հետո ինձ ազատեցին դպրոցից: Այս ամենը տեղի ունեցավ ինձ հետ՝ աշխարհին արված իմ կոչի համար»,- գրված է ուսուցչի ֆեյսբուքյան էջում:

Այժմ ուսուցիչը կոչով դիմում է Ալիևային և փորձում է միջազգային հանրության ուշադրությունը ևս սևեռել խնդրին: Ազիզովի «մեղքը» այն է, որ նա չի ցանկանում, որ ադրբեջանցի և հայ երեխաները պատերազմեն: Նա ուզում է, որ անմեղ մարդիկ չմահանան, երեխաները չտուժեն:

Տեղադրված տեսանյութում նա նաև նշում է, որ ինքը հաղթել է մրցույթում և բարձրացրել Ադրբեջանի դրոշը, ու հիմա նրան այսպես են փոխհատուցում՝ վռնդում են դպրոցից: Ռոշան Ազիզովը նաև Եվրատեսիլում է ներկայացրել Ադրբեջանը:

Նա չի կարողանում հասկանալ, թե ինչու Ադրբեջանի իշխանությունը չի պաշտպանում իր իրավունքները: Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց Ադրբեջանի քաղաքացիները պաշտպանում են ուսուցչի տեսակետը, թեև ակնհայտ ցույց չեն տալիս դա: Նրանցից շատերը ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերի անունից գրառում են կատարել Ռոշան Ազիզովի տեղադրած տեսանյութի տակ և ողջունել նրա համարձակությունը:

Ադրբեջանի նման ագրեսոր երկրում, որտեղ ազատ խոսքը դատապարտված է պատժի, մարդիկ չեն համարձակվում պաշտպանել ուսուցչին: Թեև Ազիզովը վստահեցնում է, որ ուսուցիչներից շատերը, երեխաներն ու նրանց ծնողներն ամենևին էլ դեմ չեն իր հայացքներին, սակայն ակնհայտ է, որ վերջիններս վախենում են արտահայտել իրենց տեսակետն ու ուսուցչին դպրոց վերադարձնել:

Այս դեպքի առիթով գործը քննվում է Ադրբեջանի դատարանում, սակայն թերևս կարելի է արդեն իսկ կանխատեսել այս գործի քննության ելքը: