Բացառիկ կադրեր Դամասկոսի հրթիռակոծությունից (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ինքնաթիռները հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Դամասկոս է ուղարկվել մոտ 100 ու ավելի հրթիռ։
Համացանցում հայտնվել են առաջին տեսանյութերը հրթիռակոծությունից։
Ներկայացնում ենք ИТАР-ТАСС լրատվական գործակալության հրապարակած տեսանյութը, որում պատկերված է Դամասկոսի հրթիռակոծությունը։