Դժոխային գիշեր Դամասկոսում․ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Անգլիան ռմբակոծեցին Սիրիան
Համացանցում հայտնվել են առաջին լուսանկարներն այն մասին, թե ինչպես են ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ավիահարվածներ հասցնում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում։
Ինչպես հաղորդում են սիրիական հեռուստաընկերություններն ու լրատվական կայքերը, շատ քիչ հրթիռներ են տեղ հասել, քանի որ աշխատել է սիրիական հակաօդային պաշտպանությունը, որը կարողացել է չեզոքացնել այդ հարձակումը։
Շաբաթ գիշերն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ինքնաթիռները մոտ 110 հրթիռ են ուղարկել Դամասկոս։ Պարբերականները նշում են, որ զոհեր չկան և կա 3 վիրավոր։
Հավելենք նաև, որ ավիահարվածների պատճառը ապրիլի 7-ին Դումայում գործածված քիմիական զենքն է։