Սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը նշել է, որ այդ գործում ներգրավված են «մի երկրի հատուկ ծառայություններ, որը ձգտում է լինել ռուսաֆոբ արշավի առաջին շարքերում»: Թեմայի շուրջ Սերգեյ Լավրովի խոսքն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում: