41-ամյա տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել, սակայն մնացել է առանց ոտքերի. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Մասիսի փրկարարներն ու շտապօգնության բժիշկները, անվտանգության աշխատակիցներն իրենք են օգնություն ցուցաբերել, որից հետո վիրավորը, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ և գնացքի մեքենավարը չէր կարող ոչինչ անել:
Անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են նաև թղթապանակ, որը, հավանաբար, պատկանում է հիվանդանոց տեղափոխվածին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: