Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. «Արսենալի» մրցակիցը հայտնի է
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպալիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Ըստ վիճակահանության արդյունքների՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմի՝ «Արսենալի» մրցակիցը կլինի մադրիդյան «Ատլետիկոն», մյուս զույգն էլ կազմում են ավստրիական «Զալցբուրգն» ու ֆրանսիական «Մարսելը»:
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը տեղի կունենան ապրիլի 26-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին:
Հիշեցնենք, որ ըստ «զինագործների» մարզչի՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից կվերականգնվի երկու շաբաթից, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթացք ունենա, ապա Մխիթարյանը կարող է մասնակցել առնվազն պատասխան խաղին: