Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված տղամարդը
Տեսանյութում պատկերված տղամարդն Էրեբունիում գտնվող գեղեցկության սրահներից մեկում բացահայտ հափշտակել է մի կոնջ պայուսակ՝ պատճառելով 933 հազար դրամի վնաս: Այդ մասին ասված է ոստիկանության տեսանյութում:
Հրաչյա Մկրտչյանին կողոպուտի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել հետախուզում:
Ոստիկանությունը նրա վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 կամ 010 45 02 02 հեռախոսահամարով:
Ոստիկանությունը նաև երաշխավորում է տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը: