Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,07%-ով՝ կազմելով 67,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,08%-ով՝ հասնելով բարելի համար 71,96 դոլարի: