Հերթական արագաչափի «մահապատիժն» է իրականացվել
«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները շարունակում են ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի սկսած «անհնազանդությունն» ընդդեմ արագաչափերի:
Թեեւ Նիկոլ Փաշինյանի՝ քայլարշավի ընթացքում արագաչափ «սկոչելուն» հետեւեց ոստիկանության հայտարարությունը, որ նա այդ արարքի համար կտուգանվի նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, Փաշինյանի օրինակը վարակիչ եղավ:
Ինչպես տեղեկանում ենք «Մերժիր Սերժին» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից, այսօր հերթական արագաչափի «մահապատիժն» է իրականացվել: