«Ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա». Դավիթ Հարությունյանը զարմացած է Freedom House-ի եզրահանգումներից
Հայաստանը կանգնած է ավոտրիտար դառնալու վտանգի առաջ: Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որում այդպիսի որակում է տրվում ՀՀ-ում ներկայում ընթացող քաղաքական գործընթացներին:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանն, այսօր, անդրադառնալով Freedom House-ի զեկույցին, նշեց, որ առաջին անգամ է լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է:
«Եթե որևէ մեկն ուշադիր ուսումնասիրի այդ զեկույցը, ապա կարծում եմ՝ զարմանքով կհայտնաբերի իրար հակասող դրույթներ: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվում է որպես վարչապետ, դա կտանի դեպի ավտորիտար ռեժիմի, իսկ եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետ, ապա դա կդառնա գործադիր իշխանության լռելյայն կառավարում, այսինքն՝ ձախ մի՛ գնա, աջ մի՛ գնա»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Սա Freedom House-ի առաջին զեկույցն է, որն արմատապես շեղվել է դասական մեթոդաբանությունից»,- նկատեց Հարությունյանը: