Օմար Մոմանիի հանճարեղ ծաղրանկարը՝ կապված Ջանլուիջի Բուֆֆոնի ու Մայքլ Օլիվերի միկրոմենամարտին
Թուրինի «Յուվենթուսի» ու իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկվել։
Բուֆֆոնը հայտնել է իր կարծիքը, «Ռեալի» երկրպագուներն ու ֆուտբոլիստները չեն էլ ցանկանում խոսել այս ամենի մասին։ Վերլուծաբանները զուգահեռներ են տանում ու նշում, որ նախորդ մրցաշրջանում մրցավարական սխալի արդյունքում «Ռեալը» հաղթեց Մյունխենի «Բավարիային»։
Ոմանք նշում են, որ Բենատիան իրոք խախտեց կանոնները, սակայն անտեղի կարմիր քարտ ստացավ Բուֆֆոնը։
Այս թեմայի կողքով չէր կարող անտարբեր անցնել նաև հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին, ով ֆուտբոլային յուրաքանչյուր իրադարձության համապատասխան մեկնաբանությունն է տալիս իր ծաղրանկարներով։
Այս անգամ Մոմանիի թիրախում Բուֆֆոնի այն արտահայտությունն է, որ սրտի փոխարեն պետք չէ աղբաման ունենալ։