«Չի կարելի սրտի փոխարեն աղբաման ունենալ»․ Լեգենդար դարպասապահը բարկացած է
Երեկ տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4- եզրափակչի պատասխան հանդիպումները։ Մադրիդում տեղի ունեցավ «Ռեալ»-«Յուվենթուս» դիմակայության պատասխան հանդիպումը, որն ավարտվեց թուրինցիների հաղթանակով՝ 3-1 հաշվով, սակայն հաջորդ փուլ դուրս եկավ «Ռեալը», ով հանդիպման վերջին րոպեներին ստացավ շատ կասկածելի 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Այդ հանդիպումը դեռ երկար կհիշեն երկրպագուներն ու ֆուտբոլասերները, քանի որ կասկածելի 11 մետրանոց հարվածի հետ մեկտեղ հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը խաղադաշտից հեռացրեց Ջանլուիջի Բուֆֆոնին։
Հանդիպումից հետո կայացած հարցազրույցի ժամանակ Բուֆֆոնը խոսեց նաև Օլիվերի մասին ու նշեց, որ չի կարելի սրտի փոխարեն աղբաման ունենալ։
Այս հանդիպման կրքերը դեռ չեն հանդարտվել, ու քննարկումները շարունակվում են։ Բայց մի բան հստակ է դառնում, որ հաջորդ մրցաշրջանում միանշանակ պետք է տեսակրկնությունները գործադրվեն, հակառակ դեպքում անարդարության զոհը կդառնան «Յուվենթուսի» նման ակումբներն ու Բուֆֆոնի նման հզոր տղաները։