Ռուսական ռազմական ոստիկանություն՝ Սիրիայում
Սիրիական Դում քաղաքում կգործի ռուսական ռազմական ոստիկանություն։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Արևելյան Գուտի բնակիչներին տրամադրվելու է անհրաժեշտ մարդասիրական օգնություն։ Մարդասիրական օգնությունը տրամադրվելու է և՛ ՄԱԿ-ի, և՛ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի միջոցով:
Մարդասիրական օգնության շրջանակներում ռուսական կողմը տրամադրելու է սնունդ, դեղորայք, շշալցված ջուր, անկողնային պարագաներ, առաջին օգնության այլ առարկաներ։