Պուտի՛ն, դու սխալ ես, դու կվճարե՛ս մուսուլմանների սպանության համար. ԻՊ (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Սկզբում ջիհադիստների կողմնակիցները Wafa Media Foundation խմբի օգնությամբ սկսել են Telegram-ում կիսվել սադրիչ պաստառով։ Այնուհետև այն տեղափոխվել է Twitter, որտեղ այն հայտնաբերել են ահաբեկչության մշտադիտարկմամբ զբաղվող մարմինները։
Պաստառի վրա Պուտինը պատկերված է մարզադաշտի տրիբունաներում՝ դիպուկահարի նշանառության տակ։ Նկարը վերնագրված է՝ «Ռուսաստան–2018: Պուտի՛ն, դու սխալ ես։ Դու կվճարե՛ս մուսուլմանների սպանության համար»։