Խելահեղ մթնոլորտ․ ինչ էր կատարվում «Ռոմա»-ի հանդերձարանում՝ պատմական հաղթանակից հետո (տեսանյութ)
Երկվանից աշխարհի սպորտային մամուլի առաջին էջերում իտալական «Ռոմա»-ն է, ով կարողացավ ծանրագույն պայքարում 3-0 հաշվով հաղթել կատալոնական «Բարսելոնա»-ին ու ձեռք բերել Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
Պարբերականների առաջին էջերում հռոմեացիների խելահեղ լուսանկարներն են, մասնագետների կարծիքներն ու վերլուծությունները հանդիպման մասին, ինչպես նաև երկրպագուների մեկնաբանությունները՝ իրենց սիրելի թիմի հաղթանակի մասին։
Այս հաղթանակի մասին խոսել է նաև Լիվերպուլի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով նշել է, որ «Ռոմա»-ի հաղթանակի մասին լուրն իմանալուց հետո կարծել է, թե կատակում են:
NEWSPRESS.amSport-ը ներկայացնում է տեսանյութ այն մասին, թե ինչ էր կատարվում հռոմեական թիմի հանդերձարանում՝ հաղթանակից հետո։