Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, այլ թեկնածուի անուն չի էլ հնչել. ՀՀԿ խոսնակ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապրիլի 14-ին, կուսակցության խորհրդին, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք, որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: