Երևանում սիրիական համարանիշներով Hyundai-ն բախվել է երեխաներ տեղափոխող ПАЗ ավտոբուսին. կան վիրավորներ. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Արմենակյան փողոցում բախվել են սիրիական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենան և ПАЗ մակնիշի 65 LO 186 համարանիշի ավտոբուսը:
Վթարի հետևանքով ավտոբուսի 2 ուղևորներ, որոնք երեխաներ են եղել, տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ավտոմեքենայում եղել են նաև մեծ թվով երեխաներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: