Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. դեպքի վայրում հայտնաբերվել է 260 զոհերի դիերը (ֆոտո, վիդեո)
Ալժիրում վթարի է ենթարկվել ռազմական «Իլ-76» ինթնաթիռը: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
En-Nahar հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 260 մարդու դի: Ընդ որում՝ Ալժիրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ զոհերի թիվը չի գերազանցում 200-ը:
Ինքնաթիռն ընկել է Բլինդա նահանգի Բուֆարիկ օդանավակայանի շրջակայքում թռիչքից մի քանի րոպե անց և այրվել: Ականատեսները հաղորդել են, որ վնասված է եղել լայների ֆյուզելյաժի առաջնամասը:
«Իլ-76»-ում կարող էր լինել մինչև 250 զինծառայող: Ինչպես հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին, ոչ ոք չի փրկվել:
Տեղում աշխատում է 14 հրշեջ բրիգադ, շտապօգնության 30 մեքենա և 300 փրկարար:
Աղբյուրները հայտնում են, որ արտակարգ ծառայությունները հայտնաբերել են մեկ տուժածի, ով եղել է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն օդանավի ուղևորներից չի եղել: Ամենայն հավանականությամբ, նա օդանավի ընկնելու պահին եղել է օդանավի ընկած վայրի տարածքում:
فيديو| وسائل إعلام: 200 قتيل في تحطم الطائرة قرب العاصمة #الجزائر pic.twitter.com/ABh8SSPrjK
— سبر (@Sabrnews) 11 апреля 2018 г.