85-ամյա կինը բարձրահարկից ցած է նետվել. shamshyan.com (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պատշգամբի մոտ հայտնաբերել են աթոռ, որի վրա բարձրանալով՝ կինն ինքնասպան է եղել: Նշված շենքը 9 հարկանի է։