Իրաքի պատերազմի ժամանակ 2 ոտքը կորցրած Թեմմի Դակուորթը երեխա է ունեցել
50-ամյա Թեմմի Դակուորթը, ով Իրաքի պատերազմի ժամանակ կորցրել էր երկու ոտքը, առաջին գործող սենատորն է դարձել, ով երեխա է ունեցել: 2012 թվականին նա առաջին կին հաշմանդամն էր, ով ընտրվեց Սենատի անդամ:
Այժմ նա Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ այն տասը կանանցից է, ովքեր ծննդաբերել են այն նույն ժամանակ, երբ ընտրական պաշտոն են զբաղեցրել:
Սենատորն իր աղջկան անվանել է իր տատիկի պատվին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բուժքույր է աշխատել:
Սենատոր Դակուորթն ասել է, որ դժվար է և՛ մայր լինել, և՛ աշխատել, սակայն դա նաև իրեն ուժ է տալիս , որպեսզի նա պայքարի նման մայրերի իրավունքների համար: Այս ամենի հետ մեկտեղ նա նաև առաջին արդիական արմատներով կինն է, ով Կոնգրեսի անդամ է դարձել: