Մտավորականների ակնկալիքները նորընտիր նախագահից. ասուլիսի հրավեր
Ապրիլի 11-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը:
Թեման` Ի՞նչ հետք թողեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիները Հայաստանի մշակութային կյանքում, և ի՞նչ սպասելիքներ ունեն մտավորականները նորընտիր նախագահից:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: