ԱՄՆ-ն հարվածելու է Սիրիային
Ի պատասխան սիրիական Դում քաղաքում քիմիական զենքի օգտագործման՝ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Սիրիային։ Հիշեցնենք, որ ենթադրյալ քիմիական զենքի օգտագործման համար մեղադրում են պաշտոնական Դամասկոսին և Ռուսաստանին։ Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսանյութերի դիտումից հետո, որտեղ մահացած կանայք և երեխաներ են, նա պատրաստ է արագ որոշում կայացնել։ «Այդ արարքն անպատասխան չի մնա, հարվածը լինելու է ուժգին, սակայն՝ երբ, չեմ ասի»,- ասել է նախագահը։
Նա նաև նշել է, որ հարվածի վերաբերյալ որոշումը կընդունվի առաջիկա 24 կամ 48 ժամվա ընթացքում։
Նշվում է, որ Պենտագոնն արդեն պատրաստել է Թրամփի համար մի շարք ռազմական գործողություններ, քանի որ նախագահն ավելի վաղ ասել էր, որ «բոլորը վճարելու են» քիմիական հարվածի համար, ներառյալ՝ Ռուսաստանը և Իրանը, «եթե նրանք օգնել են Դամասկոսին քիմիական զենք կիրառելու հարցում»։