Մարաղայի կոտորածից 26 տարի անց. արածների ու անելիքների մասին. ասուլիսի հրավեր
Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 26-րդ տարելիցը, մինչդեռ Ադրբեջանն առ այսօր պատասխան չի տվել հայերի զանգվածային ջարդերի համար:
Այս տարիներին ի՞նչ է արվել և ի՞նչ պետք է արվի` միջազգային հանրության ուշադրությունն այդ սահմռկեցուցիչ դեպքերի վրա սևեռելու համար:
Թեմայի շրջանակներում ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: