Գլենդելի կենտրոնում մշակութային կենտրոն է բացվել (լուսանկարներ)
Լոսանջելեսաբանկ հայ բարերար Նունե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գլենդելի կենտրոնում իր դռներն է բացել «Բարև» մշակութային կենտրոնը:
«Սա մեր համայնքի հաղթանակներից մեկն է, որը կդառնա մշակույթի գործիչների, արվեստի սիրահարների և մեր գալիք սերնդի ամենասիրված կենտրոններից մեկը միացյալ նահանգներում։
Բացումը հաղթական էր և խիստ պարտավորեցնող։
Բարի երթ և հազար հաղթանակներ մեր կենտրոնին։
Շնորհակալ եմ և երախտապարտ, այսօր, վաղը և միշտ...».- գրել է Ավետիսյանը ու լուսանկարներ հրապարակել:
NEWSPRESS.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Նունե Ավետիսյանին՝ «Բարև» մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ: