Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռում 39-ամյա ուղևոր է հանկարծամահ եղել. shamshyan.com
SHAMSNYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։45-ի սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայան վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգ-Երևան թիվ 2813 չվերթը, որի ժամանակ ինքնաթիռում հանկարծամահ է եղել ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 39-ամյա Արտակ Վանեցյանը։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։