Գերմանիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ․ կա 3 զոհ և մոտ 50 վիրավոր
Գերմանիայի Մյունստեր քաղաքում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հաղորդում են Գերմանական լրատվամիջոցները։
Գերմանական Rheinische Post պարբերականի տվյալներով՝ մահացել է ավելի քան 3 մարդ։
Պարբերականը հաղորդում է նաև, որ վիրավորների թիվը կարող է լինել մի քանի տասնյակ։
Քաղաքի ոստիկանությունը հաղորդել է, որ դեպքի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը հասնում է 30-50-ի։
Վարորդն ինքնասպան է եղել: Նրա ինքնությունը պարզվում է։
Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ բոլորը հեռանան այն տարածքից, որտեղ տեղի է ունեցել դեպքը։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։