Եվս մեկ անհետաքրքիր մրցաշրջան․ Բավարիան՝ Գերմանիայի չեմպիոն
Գերմանիայի բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվեց «Աուգսբուրգ»-ին և հաղթեց 4-1 հաշվով։
Հաղթանակը կարևոր էր, քանի որ մյունխենյան թիմը ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։ «Բավարիա»-ն 6-րդ տարին անընդմեջ դառնում է Գերմանիայի չեմպիոն։
Վերջին տարիներին ամենաինտրիգային առաջնությունը համարվում է Անգլիայի Պրեմիեր լիգան, քանի որ յուրաքանչյուր նոր մրցաշրջան ունի իր նոր չեմպիոնը։
Իսկ Իտալիայում ու Գերմանիայում ամեն տարի պարզ է, թե ով կլինի չեմպիոն։
Գրեթե նույն վիճակն է նաև Իսպանիայում, որտեղ «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն միմյանց են փոխանցում չեմպիոնական տիտղոսը։