Սաակաշվիլին Նիդեռլանդերում աշխատանք է գտել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ կաշխատի որպես դասախոս Նիդեռլանդների Խոսնակների ակադեմիայում՝ գրում է iz.ru-ն:
«Պայմանավորվել ենք Նիդեռլանդների Խոսնակների ակադեմիայի հետ համագործակցության շուրջ: Քանի դեռ ես Եվրոպայում եմ, դասախոսություններով կվաստակեմ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:
Սահակաշվիլին հույս է հայտնել, որ ինքը ստիպված չի լինի երկար ժամանակ դասախոսել. հույս ունի օգտագործել իր փորձառությունը՝ ի նպաստ «իշխանությունից օլիգարխներին հեռացնելուն և իրական ռեֆորմներ անցկացնելուն»: