Սկանդալային Մարիո Բալոտելլին կարող է վերադառնալ Իտալիա
Ֆուտբոլի պատմության ամենասկանդալային դեմքերից մեկի՝ Մարիո Բալոտելլիի կարիերան կարող է նոր ընթացք ստանալ։ Ինչպես հաղորդում են իտալական սպորտային պարբերականները, սևամորթ իտալացին կարող է այս ամռանը համալրել «Ռոմայի» շարքերը։
Հատկանշական է, որ մինչ այս ակտիվորեն քննարկվում էր իտալական մեկ այլ թիմի՝ «Նապոլիի» տարբերակը, սակայն շշուկներն ակտիվորեն մարեցին։ Ինքը՝ Բալոտելլին դեմ չէ, որ վերադառնա Իտալիա։
Պատահական չէ, որ «Ռոման» հետաքրքրվում է Բալոտելիի ծառայություններով, քանի որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հավանաբար թիմից կհեռանա Էդին Ջեկոն։
Հավելենք նաև, որ Մարիոն Իտալիայում հանդես է եկել միլանյան երկու թիմերում էլ։