Աշխարհի ամենաէքստրեմալ ու վտանգավոր ճանապարհները (տեսանյութ)
Համաշխարհային պատմության մեջ «Մետաքսի ճանապարհը» առևտրի տեսանկյունից եղել է ամենաբացառիկ ճանապարհներից մեկը։ «Մետաքսի ճանապարհը» քարավանային ճանապարհ է եղել, որը միջնադարում Արևելյան Ասիան կապել է Միջերկրական ծովի հետ։ Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքսի արտահանման համար, որից էլ առաջացել է «Մետաքսի մեծ ճանապարհ» անվանումը։
21-րդ դարում ճանապարհների մասին պատկերացումներն այլ են։ Հիմա ճանապարհներին քարավաններ, ավազակներ չկան։ Հիմա ճանապարներին արագընթաց ու թանկարժեք ավտոմեքենաներն են, սակայն այս ամենի հետ մեկտեղ՝ հիմա շատ են նաև ավտոճանապարհային պատահարները, որոնց հետևանքով զոհվում են միլիոնավոր մարդիկ։
Այս փաստերից զատ, կան նաև ճանապարհներ, որոնք վտանգավոր են, սարսափելի ու շատ ժամանակ՝ այդ սարսափելի ճանապարհը դառնում է նաև զբոսաշրջային վայր։
Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ պատկերված են աշխարհի ամենավտանգավոր ու էքստրեմալ ճանապարհները։