Աննախադեպ զորավարժություն՝ ՀՀ զինված ուժերում (լուսանկարներ, տեսանյութեր)
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է հետեւյալ գրառումը.
«Այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամիավորումներից մեկը անցկացրեց մարտական հրաձգությամբ մեծ արտապլանային զորավարժություն։ Զորավարժությունն աննախադեպ էր իր գործողությունների հանկարծակիությամբ, ուժերի, միջոցների և ընդգրկված զորատեսակների առումով։ Զորավարժությունն անցկացվում էր բարձր լեռնային տեղանքում, բացառիկ սցենարով։ Այս և այլ մանրամասները սպասեք առաջիկայում»։
Տեսանյութերը դիտեք ԱՅՍՏԵՂ: