Հենրիխ Մխիթարյանի համար մրցաշրջանն ավարտված է
Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։ Հանդիպման ժամանակ վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ հայտարարություն կատարեց Արսեն Վենգերը, ով նշեց, որ բժշկական հետազոտությունից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ վնասվածք է ստացել ֆուտբոլիստը։
Sport-express.ru սպորտային պարբերականը հաղորդում է, որ Մխիթարյանը բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասն ամբողջությամբ՝ երեկ ստացած վնասվածքի պատճառով։
Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հավելենք նաև, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Արսեն Վենգերը նշել էր, որ նախնական տվյալներով՝ Մխիթարյանը բաց կթողնի միայն կիրակնօրյա հանդիպումը։