«Քամուց քշված» Թրամփը հրաժարվել է ընթերցել «ձանձրալի» ելույթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին օգտատերերի ուշադրության կենտրոնում է։ Ինչպես նշում է Lenta.ru-ն, հրապարակվել է տեսանյութ, որտեղ Թրամփը մեկնում էր Հարավային Վիրջինիա նահանգ՝ հարկերի վերաբերյալ հանդիպման մասնակցելու համար:
Այդ օրն ուժեղ քամի է եղել եւ Թրամփի սանրվածքն ամբողջովին աղավաղվել է: Տեսանյութն արդեն ավելի քան 20 հազար մարդ է դիտել:
Օգտատերերը համեմատել են նախագահի մազերը մուլտհերոսների անիրական սանրվածների և բանջարեղենների հետ:
Բայց դա դեռ ամենը չէ. ԱՄՆ նախագահը Վիրջինիա նահանգում «կլոր սեղանի» նիստի ժամանակ մի կողմ է դրել պատրաստված ելույթով թուղթը՝ ասելով, որ «չափից ավելի ձանձրալի» կլինի:
«Դրանց ընթերցումը 2 րոպե կտևի,-ասել է Թրամփը՝ ցուցադրելով թուղթը, այնուհետև այն մի կողմ է դրել, ձեռքը թափահարել ու հավելել,-սա մի փոքր ձանձրալի կլինի: Չէ՞ որ սա ձանձրալի է, ճի՞շտ է»,- ասել է նա՝ ուսերը թոթվելով: