Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Մշակույթ

«Ճարտարապետական երկվորյակները». իրականում ինչպիսին պետք է լիներ «Զվարթնոց» օդանավակայանը (ֆոտո)

Բավական է գնալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ու պարզ կլինի, որ օդանավակայանի հին կառույցը քանդվում է մեր աչքի առաջ: Սովետական տարիներին կառուցված օդանավակայանը դարձել է անճանաչելի: Այս տխուր իրականության հետ մեկտեղ, պետք է խոսել նաև կառույցի փառավոր անցյալի մասին: Պատահական չէ, որ օդանավակայանի բացումից հետո Հայաստան ժամանած մարդիկ նշում էին, որ կառույցը համարվում է ճարտարապետական գլուխգործոց: 

Սակայն քչերին է հայտնի, թե իրականում ինչպիսի տեսք պետք է ունենար կառույցը:
NEWSPRESS.am Culture-ին Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրինությունը տրամադրեց բացառիկ լուսանկարներ ու տեղեկություններ այն մասին, թե իրականում ինչպիսին պետք է լիներ «Զվարթնոց» օդանավակայանը:

«Օդանավակայանի շինարարության մասին որոշումն ընդունվել էր դեռևս Անտոն Քոչինյանի օրոք: Մրցույթին ներկայացված 3 նախագծերից ոչ մեկը ժյուրիի և ղեկավարության հավանությանը չէր արժանացել: ՀԿԿ-ի առաջին քարտուղար ընտրվելուց հետո, Կարեն Դեմիրճյանը, ծանոթանալով նախագծերին, հանձնարարեց 3 նախագծերից ստեղծել մեկը՝ վերցնելով յուրաքանչյուրի հաջողված մասը:

Իր հարցազրույցներից մեկում Կարեն Դեմիրճյանն ասել է. «Մի նախագծում տեխնոլոգիան էր լավը, մյուսում՝ ճարտարապետությունը. առաջարկեցի 3 նախագծերից ստեղծել մեկը: Բայց այն, ինչ այժմ կառուցվել է, ամբողջական նախագիծը չէ: Այնտեղ պետք է լիներ երկրորդ հերթը՝ «Զվարթնոց» օդանավակայանը երկու այդպիսի ծաղկաթերթ է»:

Օդանավակայանի առաջին հերթը ապահովելու էր ներքին՝ միութենական չվերթները, իսկ երկրորդը՝ արտաքին միջազգային չվերթները:

Օդանավակայանը կառուցվեց շատ կարճ ժամանակում և մեծ հանդիսավորությամբ բացվեց 1982 թվականի փետրվարի 10-ին:

«Զվարթնոց» օդանավակայանը նոր մտահղացումների և ձևերի ինքնատիպ զուգորդման փայլուն օրինակ է: Այս առումով՝ ինքնատիպությունն ապահովվում է ազգային ավանդական ճարտարապետական հիմքով՝ Զվարթնոց տաճարի նմանությամբ և կառուցման նոր տեխնոլոգիաներով:

«Զվարթնոց»-ի կառուցումով Հայաստանն ունեցավ հանրապետության կապը արտաքին աշխարհի հետ ապահովող հզոր փոխադրամիջոց՝ միջազգային չափանիշներին համապատասխանող թռիչքուղիներով: Սովետական միությունում այդ շրջանում նման թռիչքուղիներ ունեին միայն Մոսկվա և Կիև քաղաքները:

«Զվարթնոց»- օդանավակայանի ստեղծագործական խումբը՝ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Ժորժ Շխիյանը, Լևոն Չերքեզյանը, Մկրտիչ Մազմանյանը, Սերգեյ Բաղդասարյանը, Վլադիմիր Գրիգորյանը՝ 1985 թվականին արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի»:

Փաստացի, կառուցվեց օդանավակայանի միայն մեկ կառույցը, սակայն նույնիսկ հիմա՝ քանդված ու լքված վիճակում, կառույցը շարունակում է հիացնել շատերին ու մնալ մեր ճարտարապետության պատմության ամենափառահեղ կառույցներից մեկը:

Լուսանկարներն ու տեղեկությունները NEWSPRESS.am-ին տրամադրել է Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրինությունը: