Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել են 24 տարվա ազատազրկման
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին կաշառակերության մեղադրանքով դատապարտել է 24 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը: Բացի այդ, դատարանը 16,9 մլն դոլար տուգանք է նշանակել:
Դատարանը 69-ամյա Պակ Կին Հեին մեղավոր է ճանաչել 18 մեղադրական կետերից 16-ով, այդ թվում՝ կաշառակերության և պետական գաղտնիքի բացահայտման համար: Նախկին նախագահի մեղավորությունն է նաև այն, որ նրա մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլը խառնվել է պետական գործերին: Դատախազությունը նրա համար պահանջել է 30 տարվա բանտարկություն:
Փետրվարին Չխվե Սուն Սիլին դատապարտել էին 20 տարվա ազատազրկման և 16,6 մլն դոլար տուգանքի կաշառակերության, այդ թվում՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:
Դատարանը նաև 2,5 տարվա բանտարկության է դատապարտել Լոտտե Գռուպի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Սին Դոն Բինին Չխվե Սուն Սիլին՝ կաշառք տալու համար: