Սննդամթերքի գները փոքր-ինչ նվազել են
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. մարտին 2017թ. մարտի համեմատ արձանագրվել է 5.3% գնաճ, իսկ 2018թ. փետրվարի համեմատ`2.0% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 6.9% գնանկումը:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. մարտին փետրվարի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 2.6-0.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Աշտարակում:
Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.1%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. մարտին 2017թ. մարտի համեմատ գրանցվել է 13.3% գնաճ, իսկ 2018թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնանկում:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. մարտին փետրվարի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.3%-ով (մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.4%-ով), 4-ում գրանցվել է 0.6- 2.3% գնաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2018թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի, հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնանկում:
Մրգի ապրանքախմբում1 2018թ. մարտին 2017թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.4%, իսկ 2018թ. փետրվարի համեմատ` 9.2% գնաճ: