ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Վազող տողեր

Այն, ինչ չի կարելի բոլորին, կարելի է «ախրաննիկ» Վաչեին

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կամ Վաչոյի մասին քիչ է գրելը, որ նա մեծ ազդեցություն ունի ոչ միայն թիկնազորային շրջանակներում, առհասարակ հանրային կյանքում:

Բացի այն, որ նրան է վստահված նախագահի պահպանության խնդիրը, նա նաև «կողքից» գումարներ է աշխատում` տարբեր միջոցներով:

Հիշեցնենք՝ թեկուզ տարիներ առաջ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում էր հենց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանին, գրանցված նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի անունով:

Այդ տարածքում և՛ ծառեր հատվեցին, և՛ այգու տեսքն աղճատվեց. այդ բոլորը փող աշխատելու համար, ու եթե Սերժ Սարգսյանն իր թիկնազորի պետին չի կարողանում զսպել, կարո՞ղ է արդյոք զսպել ավելի կարևոր ոլորտներում՝ հատկապես ՀՀԿ նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների ախորժակը:

Նրա անմիջական մասնակցությամբ և՛ ծառեր հատվեցին, և՛ անօրինական շինություն կառուցվեց: Անօրինականություն անում էր հենց նախագահի հասարակ աշխատողը, որի խնդիրը նախագահին պաշտպանելն է, իհարկե, հայտնի չէ, թե ումից, սակայն այդ է նրա գործը: Նա իր երկար ձեռքերն ունի ամենուր և կարող է անգամ անօրինականություն անել. դա նրան կներվի, ինչպես ներվեց:

Բացի այն, որ նա կարող է սրճարաններ կամ այլ հանրային օբյեկտներ ունենալ այնտեղ, որտեղ օրենքով նախատեսված չէ կառուցել և կտրել, նա նաև ուշադիր է տնտեսական դաշտում` ունենալ բիզնես այնտեղ, որտեղ մեծ փողեր են աշխատում. այս անգամ դա ծխախոտի արտադրությունն է:

Այնպես որ՝ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր կամ է երկրում որևէ բան փոխել, ապա դա պետք է սկսի իր շրջապատից՝ այն մարդկանցից, ովքեր ո՛չ որևէ ուժային կառույց են ղեկավարում, ո՛չ էլ ֆինանսական բուրգ, այլ պարզապես «ախրաննիկ» են: Եթե նրանք կարող են նման անօրինականություններ թույլ տալ, ապա ի՞նչ սպասել, եթե նման ախորժակ ունի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, ում ձեռքի տակ կան հսկայական ռեսուրսներ:

Եթե նախագահը ցանկանար որևէ մեկի ձեռքը բռնել, ապա սեփական թիկնազորի պետի ձեռքը կբռներ ու թույլ չէր տա որևէ անօրինականություն անել: Եվ այն, որ թիկնազորի պետն է անօրինականություն անում, դա արդեն հենց երկրի նախագահին պատիվ չի բերում: Ինչպես ասում են, ձուկը հոտում է գլխից: Եթե Վաչե Ղազարյանին կարելի է ծառեր հատել, կարելի է անօրինական օբյեկտ կառուցել, ապա բոլորին էլ կարելի է. բոլորն էլ կարող են և՛ ծառեր հատել, և՛ անօրինական օբյեկտ ունենալ, իսկ ինչո՞ւ ոչ:

Ի դեպ, նա և՛ իր հովանավորյալներն ունի՝ գրեթե բոլոր կառույցներում, ովքեր դարձել են միլիոնատերեր, և՛ սեփականություն` Մարզահամերգային համալիրը, և՛ հանքարդյունաբերական ընկերություն, և՛ կարող է «մարդ բռնելու» սև գործն անել, և՛ էլի բազում ու բազմաթիվ մեղքեր, որոնք դեռևս խնամքով թաքցված են հանրության աչքից, բայց այսպես մինչև ե՞րբ:

NEWSPRESS.am