Մխիթարյանը բաց կթողնի «Արսենալի» առաջիկա հանդիպումը
Լոնդոնի «Արսենալի» երկու խաղացող՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու դարպասապահ Դավիդ Օսպինան բաց կթողնեն թիմի առաջիկա հանդիպումը «Սաութհեմփթոնի» դեմ, որը կայանալու է այս կիրակի:
Կոլումբիացի դարպասապահը չէր հայտարավորվել «կանոնիրների» կազմում երեկ՝ ապրիլի 5-ին, Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած՝ ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը, որտեղ լոնդոնցիները վստահ՝ 4:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Օսպինան կոճի վնասվածք ունի և 2-3 շաբաթ բաց կթողնի: Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Իսկ ահա Հայաստանի ազգային հավաքականի ավագը վնասվածք ստացավ «բանակայինների« դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում և փոխարինվեց: Նա խնդիրներ ունի ծնկի հատվածում, սակայն վնասվածքի բարդության աստիճանը և վերականգնման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ՝ միայն այն բանից հետո, երբ պարզ կլինեն բուժքննության արդյունքները: