«Ժամանակ». Օրթախները. Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում առաջիկայում նոր և խոշորամասշտաբ ներդրումային ծրագիրը կիրականացվի: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանը՝ Սերժի Վաչոն և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պատրաստվում են համատեղ զբաղվել ծխախոտի արտադրությամբ:
Երևի նրանց վրա շատ է ազդել «Գրանդ տոբակո» և «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունների ֆինանսական հաջողությունը, և նրանք էլ են փորձում մաս ունենալ ծխախոտային բիզնեսից:
Երբ ՊԵԿ ղեկավարն ու նախագահի թիկնազորի պետը համատեղ բիզնես են հիմնում, մրցակիցները իսկապես կարող են լուրջ խնդիրներ ունենալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում