Գերմանական դատարանը Պուչդեմոնին ազատ է արձակել 75.000 եվրո գրավի դիմաց
Գերմանիայի Դաշնության Շլեզվիգ քաղաքի դատարանը (Շլեզվիգ-Հոլշտեյն) որոշել է ազատել կատալոնական կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է հինգշաբթի կայացած դատական նիստի որոշման մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Շլեզվիգ-Հոլշտեյնի գերագույն դատարանը Պուչդեմոնին ձերբակալել է՝ հետագայում Իսպանիային արտահանձնելու նպատակով, սակայն կասեցրել է այդ գործողությունը՝ թույլ տալով, որ Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը ազատվի 75.000 եվրո գրավի դիմաց: Ընդ որում՝ Պուչդեմոնը ձերբակալվել էր ոչ թե ապստամբություն հրահրելու, այլ պետական միջոցները վատնելու մեղադրանքով: