Թատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. StandardՊուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. ԼավրովԳյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս մնում է ադրբեջանցիներին․ Սուրեն Պետրոսյանը ներկայացրել է, թե ինչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (տեսանյեւթ)
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ)
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենինԱռանց ամերիկյան օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում. ԶելենսկիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
Հասարակություն

«Ես իմ հարցազրույցի համար ոչ ոքից ներողություն չեմ խնդրել»․ Էդուարդ Այվազյանը հերքում է

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նա վրդովմունք է հայտնել իր մասին տարածված ստահոդ լուրերի առնչությամբ։ Հասկանալու համար, թե մասնավորապես ինչի մասին է խոսքը, NEWSPRESS․am—ը կապ հաստատեց  Էդուարդ Այվազյանի հետ։

Պարզվում է՝ մարտի 28-ին NEWSPRESS.am-ում տեղ գտած, Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովայի հակահայկական քարոզչության մասին հրապարակումից հետո՝ հենց հաջորդ օրը, Էդուարդ Այվազյանը զանգահարել է Ակոպովային՝ պարզելու, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ տնօրենը չի ցանկանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպել։

«Ես կապվեցի Սուսաննա Ակոպովայի հետ և խնդրեցի պարզաբանել՝ ասե՞լ է նա նման բան, թե՞ ոչ։ Ակոպովան ասաց, որ ինքը նման բան չի ասել, սակայն հաստատեց, որ միջոցառումը հին ֆորմատով տեղի չի ունենա։ Այսինքն՝ այդ միջոցառման փոխարեն անցկացվելու են դասախոսություններ»,- ասաց Էդուարդ Այվազյանը։ 

Այս հրապարակումից հետո Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը նաև հարցազրույց է տվել tert.am կայքին, որտեղ խոսել է այն մասին, որ ինքը դեմ է միջոցառումների ձևաչափը փոխելուն։ Այս մասին գրվել է նաև aliq.ge-ում։ Իսկ դրանից մի քանի օր անց էլ, Էդուարդ Այվազյանին լուրեր են հասնում, թե իբր ինքը հրապարակման համար ներողություն է խնդրել Ակոպովայից։ Այվազյանը հստակ չգիտի, թե որ հրապարակմանն են վերագրում իր «ներողությունը», բայց վստահեցնում է, որ ո՛չ առաջին ու ո՛չ էլ երկրորդ հրապարակումների համար, ինքը ոչ մեկից ներողություն չի խնդրել։

«Ես չեմ հասկանում ընդհանրապես, թե ինչո՞ւ ես պետք է ներողություն խնդրեի․ ի՞նչ կար այդ հրապարակումների մեջ, որ մի բան էլ ներողություն խնդրեմ։ Ես հերքում եմ լուրերն այն մասին, որ ներողություն եմ խնդրել․ նման բան չկա, և դրա պատճառն ու իմաստն էլ չեմ տեսնում (ծիծաղում է-հեղ․)։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման հետ կապված իմ դիրքորոշմանը, ապա դա նույնն է․ասել և կրկնում եմ՝ ես այն համոզմունքին եմ, որ 90-ականներից հիմք դրված միջոցառումների կազմակերպման ձևը մնա նույնը և շարունակվի այնպես, ինչպես մինչ օրս եղել է։ Եթե այդ ֆորմատին ցանկանում են նաև այլ միջոցառումներ ավելացնել, մենք միայն կողջունեք, բայց խախտել արդեն իսկ ձևավորված միջոցառումների շարքը՝ դրանք կրճատելով, ես ճիշտ չեմ համարում»,-ասում է Այվազյանը։

Նա նկատում է, որ ամեն տարի, Ախալցխայի հուշաքար-խաչքարի մոտ հայկական դպրոցը ներկայանում էր իր խոսքով՝ բանաստեղծություններով, կոչերով, որը ցեղասպանությանը նվիրված ընդհանուր միջոցառման մաս էր կազմում։ Այվազյանի դիտարկմամբ՝ այս ձևաչափը պահելը ճիշտ կլինի։ 

«Այս միջոցառմանը միանում են նաև Ախալցխայի շրջանների բոլոր հայկական դպրոցների աշակերտները։ Այնպես որ՝ ճիշտ կլինի կազմակերպել նորից հին ֆորմատով»։

Կրկին անդրադառնալով իր «ներողության» մասին շրջանառվող լուրերին՝ Էդուարդ Այվազյանը չբացառեց, որ դա անհրաժեշտ է նրանց, ովքեր ուզում են վարկաբեկել իր գործունեությունը։

«Դեռ կպարզվի, թե ովքեր են շահագրգռված, բայց նորից կրկնում եմ, որ նման բան չկա, ես հերքում եմ»,-եզրափակեց Այվազյանը։