Զինված հարձակում՝ Թուրքիայի համալսարաններից մեկում․ ոչ պաշտոնական տվյալներով՝ կա 4 զոհ
Զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի համալսարաններից մեկում։ Այս մասին հայտնում է Infox.ru-ն։ Հարձակման հետևանքով՝ կա առնվազն 4 զոհ, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի «Օսմանգազի» համալսարանում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Անկարայի հարավային մասում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակն առաջինը բացել է համալսարանի աշխատակիցներից մեկը։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ դեպքը տեղի է ունեցել համալսարանի մանկավարժական ֆակուլտետի շենքում։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության ծառայությունը։ Առայժմ քննվում են դեպքի մանրամասներն ու հանգամանքները։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկությւոն։