Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՇուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվելՄեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին

Նախարարներ, որ պետք է անմիջապես հեռացվեն պաշտոնից. մաս 4

Մենք շարունակում ենք ներկայացնել այն նախարարների ցանկը, ովքեր օր առաջ պետք է պաշտոնանկ արվեն և հեռացվեն պետական համակարգից:

Նախորդ հրապարակումներում, ընդհանուր առմամբ, գրել էինք 9 ապաշնորհ նախարարի մասին, ներկայացնելով նրանց պերճանքն ու թշվառությունը: Այս հրապարակման մեջ կնշենք 2 նախարարի անուն: Երկու դաշնակցականի, ովքեր, ինչպես Պարույր Սևակն էր նկարագրում, ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում են կյանքում իրենց... աթոռը: Աթոռն են սիրում ու նրան տիրում… Մի խոսքով՝ բանաստեղծությունը հիշում ենք, տեսակն էլ՝ լավ պատկերացնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ՝  Ինչո՞ւ պետք է հեռացվեն այս երեք նախարարները

Պաշտոն սիրող այդ տեսակից է ՀՅԴ անդամ, ՀՀ Բնապահպանության վայ նախարար Արծվիկ Մինասյանը: Հարց կառաջանա՝ ինչո՞ւ պետք է նա հեռանա նախարարի պաշտոնից: Պատասխանը շատ պարզ է. նա ապաշնորհ պաշտոնյա է, ճիշտ այնպես, ինչպես իր մյուս կոլեգաները: Հիշում ենք, թե ինչ լավ պատգամավոր էր Արծվիկ Մինասյանը, երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերում էր: Արծվիկ Մինասյանը ՀՅԴ ամենավարկանիշային դեմքերից մեկն էր՝ օրինաստեղծ, խելացի մտքերով, թունդ ելույթներով:

Բայց ամեն ինչ փոխվեց մի գիշերում, երբ ՀՅԴ-ն դավաճանեց ընդդիմադիրներին, անցում կատարելով՝ դարձավ իշխանություն, հին ընկերներին մոռացավ ու նորերի հետ սեղան նստեց… Արծվիկ Մինասյանը դարձավ նախարար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ՝  Պաշտոնանկության ենթակա նախարարների ցանկ. Մաս 2

Սկզբում նրան շնորհվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Մինչ նա պատգամավոր էր, շատ հիանալի կերպով նկարագրում էր, թե ինչ մոտիվացիայով պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, բայց երբ դարձավ նախարար, ոչինչ էլ չարեց, և որպես Էկոնոմիկայի ձախողված նախարար՝ հեռացվեց պաշտոնից: Արծվիկ Մինասյանին դա դուր չեկավ: Դուր չեկավ նաև դաշնակ ընկերներին. իրենց որդին հո անպաշտո՞ն չէր մնալու; Ստիպված՝ նրան նշանակեցին ՀՀ բնապահպանության նախարար: 

Արդեն Բնապահպանության նախարար եղած ժամանակ՝ Արծվիկ Մինասյանը շարունակեց իր նախորդների թույլ տված բոլոր սխալները: Անտառները հատվում են, սարերը դառնում են հանքեր, կենդանիները ոչնչացվում են… Ամեն ինչ կա այնպես, ինչպես կար նախկինում: Արծվիկ Մինասյանին ոչ միայն պետք է պաշտոնանկ անել, այլ նախարարությունը պետք է փակել, դրա փոխարեն մի տեսչական մարմին ստեղծել, ու խիստ ղեկավար նշանակել, որ ամեն մի տականքից փող չվերցնի ու ծառերը չկտրեն, կենդանիներին չոչնչացնեն, հանքերն էլ չուտեն…

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ՝  Պոնչոն, փող հավաքողն ու վարչապետի հոգեզավակը. նախարարներ, որ պետք է հեռանան. մաս 3

Մեր այսօրվա երկրորդ «հերոսը» Դավիթ Լոքյանն է: Դավիթ Լոքյանին հեռացնելով՝ կուրախանան բոլորը, բացի «Արմքոմեդիի» տղաների: Արմքոմեդիի ամենասիրելի հերոսը Լոքյանի կերպարն է: Բայց հումորային հաղորդման հեղինակներից ներողություն խնդրենք և հանուն ՀՀ շահի՝ պահանջենք նաև Լոքյանի հրաժարականը, կամ գուցե պաշտոնանկությունը:

Դավիթ Լոքյանը, դեռ Քոչարյանի տարիներին՝ վարում էր Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Հենց նրա ղեկավարման տարիներին գյուղացիները ձեռք-ձեռքի տված լքեցին երկիրն ու հեռացան: Լոքյանի նման փողասեր ու շահասեր մարդուն, հետն էլ դաշնակին բերել և երկրորդ անգամ վստահել շատ կարևոր՝ Տարածքային զարգացման նախարարի պաշտոնը՝ բնականաբար անմտություն էր:

Դավիթ Լոքյանն այնքան հայատյաց է, որ իր որդուն, «ալերգիա»-ի անվան տակ ազատել է բանակում ծառայելուց, բայց միշտ հոգացել է որդու՝ բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցը: Նստում՝ մեծ-մեծ խոսում է հայրենասիրությունից ու իր կուսակցության լոզունգներից, պահանջատիրությունից, բայց սեփական որդուն քաշում է փեշի տակ ու ազատում բանակից:

Լավ, մի կողմ թողնենք այն, որ այս մարդը ընդհանրապես վատ կառավարիչ ու ապաշնորհ նախարար է, մի կողմ թողնենք այն, որ նրա օրոք ոչ գյուղատնտեսությունն է զարգացել, ոչ էլ տարածքներն են բարգավաճել: Դավիթ Լոքյանին պետք է պաշտոնանկ անել միայն նրա համար, որ իր պաշտոնը, փողն ու իշխանությունը օգտագործելով՝ բանակից ազատել է իր որդուն:

«Պարո՛ն Լոքյան, պարո՛ն դաշնակ, բա մեր Արևմտյան Հայաստանը, մեր հողերը քյասիբների տղերքի արյամբ ես ուզում հետ գրավե՞լ, թե՞ մեծ-մեծ խոսում ես»: Հարց եմ տալիս: Պատասխան, բնականաբար, չկա: Իսկ սիրելի ընթերցողը հավանաբար կհաստատի, որ հենց այս տեսակն է ելել շալակն աշխարհի ու մենք հենց էս տեսակին ենք մեր շալակն առած տանում:

Ի դեպ, Դավիթ Լոքյանին քննադատելու ոչ մի բան էլ չկա: Մարդն այնքան պարապ է ու գործ չի անում, որ քննադատելու ենթակա էլ չի:

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն