Ինչպե՞ս են ծափահարում «Յուվենթուսի» երկրպագուները, երբ Ռոնալդուն խփում է իր ֆանտաստիկ գնդակը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խաղարկության ¼ եզրափակչի «Յուվենթուս» 0-3 «Ռեալ» հանդիպման ժամանակ պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն խփեց ֆանտաստիկ գնդակ։ Այդ գոլին անդրադարձան շատերը։ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշեց, որ գեղեցիկ գոլ էր, սակայն իր խփած գնդակն ավելի լավն էր։
Իր ոճի մեջ անդրադարձ կատարեց նաև Զլատան Իբրահիմովիչը, ով նշեց, որ հիմա Ռոնալդուն պետք է փորձի նույնն անել արդեն 40 մետր հեռավորությունից։
Ռոնալդուի այս գոլն, անկասկած, Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն գոլերից կդառնա։ Նա նաև նոր ռեկորդ սահմանեց այս խաղարկության ժամանակ։ Ռոնալդուն դարձավ միակ ֆուտբոլիստը, ով 10 հանդիպում անընդմեջ գնդակ է խփում Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ։ Սակայն Ռոնալդուի գոլի ամենաֆանտաստիկ արձագանքը տվեցին հենց թուրինյան ակումբի երկրպագուները։
Գոլից հետո ամբողջ մարզադաշտը մեկ մարդու պես ծափահարում էր Ռոնալդուին։ Ռոնալդուն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում։ Այսպիսի դեպքեր շատ քիչ են լինում, երբ նմանատիպ հանդիպման ժամանակ պարտվող թիմի երկրպագուները ծափահարում են հակառակորդ թիմի գոլ խփող ֆուտբոլիստին։
Հավելենք նաև, որ այս գոլից հետո սպորտային լրատվամիջոցները գրում են արդեն, որ 6-րդ «Ոսկե» գնդակը կամաց-կամաց շարժվում է Ռոնալդուի մոտ։