«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդին

«Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»․ Դավիթ Հարությունյանը գոհացրեց Սերժ Սարգսյանին ու օրհնվեց գործադիրի կողմից

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ կառավարության նիստերն այսուհետ լրագրողների համար փակ են լինելու։ Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը չի փոշմանել նման որոշման համար։

«Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խոր, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։

Թե իրականում ինչ նկատի ունի Դավիթ Հարությունյանը «բովանդակալից ու խոր քննարկումներ» ասելով՝ հայտնի են իրեն և ՀՀԿ «բարձրյալին», ում հրահանգով էլ թերևս այսուհետ լրագրողները հնարավորություն չեն ունենա հետևել նիստերին ու տեսնել, թե ինչպես են գործադիր մարմնի ղեկավարները «չորանում» նույն այդ «բարձրյալի» նսեմացնող հայացքից ու խոսքերից։

Այս առումով կառավարության համար թերևս տեղին էր փակել նիստերը, քանի որ Սերժ Սարգսյանը` որպես վարչապետ, հազիվ թե գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ շփվի ի պաշտոնե, և հավանաբար, շատ կլինեն նաև դիտողություններ։ Ու նախարարությունների ղեկավարները, փաստորեն, ծպտուն չէին կարող հանել վարչապետի առաջ ու մուննաթ գալով՝ լեզվակռվի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես մյուս վարչապետների օրոք էր լինում։ Բայց, որ կարող էր իրենց համար ավելի սարսափելի լինել, նրանց նվաստացումը հանրայնացվելու էր, դառնար քննարկման թեմա և գուցե նաև ի չարս օգտագործվեր իրենց իսկ դեմ։

Դա մի կողմից։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը հանրային ղեկավար չէ, ուստի պետք էր նման բան սպասել։ Նա միշտ էլ խուսափում է բաց բանավեճերից, քննարկումներից ու հատկապես ԶԼՄ-ների հետ ճակատ առ ճակատ հանդիպումից։ Լրագրողները պետք է հետևեն նրա ձայնային տոնայնությանը, ելևէջներին, դեմքի միմիկաներին, ժեստերին՝ հրապարակելով այդ ամենը։ Դա Սարգսյանին հաստատ պետք չէր։

Ու հիմա կլինի այնպես, ինչպես «հին ու բարի օրերում»։

Լրագրողները կնստեն, գուցե միմյանց հետ մտքեր փոխանակելով ու զրուցելով՝ կսպասեն, թե ում է այդ օրը կառավարությունը «գործուղելու» ներքև՝ պատասխանելու իրենց հարցերին։

Այսինքն՝ սա կլինի կառավարության հետքայլը, որից մի քանի տարի առաջ անցում կատարեց և սկսեց իրեն ավելի ցիվիլ դրսևորել։

Ու թքած, թե այս ամենը հետքայլ է կամ վերադարձ է նախորդին․ կարևորը, որ այս վիճակը գոհացնում է երկրի այսօրվա ղեկավարին, ով կլինի նաև վաղվա ղեկավարը, գոհացնում է նրան հնազանդվողներին, ովքեր չեն կաշկանդվի լրագրողների տեսախցիկներից ու հանգիստ կընդունեն իրենց ուղղված լուտանքները, և իհարկե գոհացնում է նաև Դավիթ Հարությունյանին, որովհետև իրեն հաջողվել է գոհացնել Սերժ Սարգսյանին ու «օրհնվել» գործադիրի կողմից։ Ու հիմա կարող է հանգիստ զանգել ու զեկուցել․ «Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»:

NEWSPRESS.am