«Արսենալն» Անգլիայում 6-րդ հորիզոնականում է, իհարկե, ԲԿՄԱ-ն շանսեր ունի. Դմիտրի Կիրիչենկո
Ռուսաստանի ազգային հավաքականի և ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Դմիտրի Կիրիչենկոն գնահատել է «բանակայինների» հաջողության հասնելու շանսերը Եվրոպայի լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի շրջանակներում կայանալիք՝ «Արսենալի» դեմ խաղում: Հանդիպումը կայանալու է այսօր:
«Ի՞նչ է նշանակում շանսեր չկան: Այդպես ասել, կնշանակի՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ռուսական կոլեկտիվի նկատմամբ: «Բանակայիններն», ի՞նչ է, խաղադաշտ դուրս չե՞ն գալու: Այո, «Արսենալը» ֆավորիտ է, բայց ԲԿՄԱ-ն թիմ է, որն ունակ է դուրս գալ դժվարին իրավիճակներից: Վիկտոր Գոնչարենկոյի սաները լոնդոնցիների հետ առնվազն արժանի հակամարտության մեջ կմտնեն և հնարավոր է՝ դրական արդյունքի հասնեն: Ո՞ր հորիզոնականում է «Արսենալն» Անգլիայի առաջնությունում: Վեցերո՞րդ: Դա գրեթե նույնն է:
«Բանակայիններից» պետք է պաշտպանությունում կազմակերպված խաղ սպասել: Թիմն ընդունակ է գրագետ պաշտպանվել, իսկ Լոնդոնում դա անընդհատ է պետք անել: Ամեն դեպքում ԲԿՄԱ-ին դժվար թե հաջողվի տիրել առավելությանը: Մնում է հույսը դնել արագ հակագրոհների վրա, առավել ևս, որ առջևում կա արագավազ Ահմեդ Մուսան: Կարմրա-կապույտների համար, սակայն, Լոնդոնում հենց խաղի կառուցումը պաշտպանությունում կլինի առաջին տեղում:
Իհարկե, ես հավատում եմ ԲԿՄԱ-ի հաղթանակին: Այո, շատերը հիմա ասում են, որ «բանակայինները» շանս չունեն, բայց հիշեք, թե ինչ էին ասում թիմի հեռանկարների մասին տանը «Լիոնից» պարտվելուց հետո: Իսկ Մոսկվայում խաղը հավասար ստացվեց: Մի շարք պահեր ստեղծեց ֆրանսիական թիմը, «բանակայինները» ևս կարող էին գոլ խփել: Արդյունքում «Լիոնը» գոլ հեղինակեց անկյունային հարվածից: Հետո գոռում էին, որ ԲԿՄԱ-ն կարող է հրաժեշտ տալ Եվրոպայի լիգային: Իսկ արդյունքում Ֆրանսիայում «բանակայինները» երեք գոլի հեղինակ դարձան: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է: Չարժե նախապես հոռետեսորեն տրամադրվել: Շանսեր միանշանակ կան»,- Կիրիչենկոյի խոսքը մեջբերում է RT-ն: