Աշխարհի ամենավտանգավոր ու սարսափելի վայրերը (տեսանյութ)
Չիլիում գտնվող Զատկի կղզին համարվում է աշխարհի ամենաառեղծվածային վայրերից մեկը։ Կղզում գտնվող 4-5 մետր բարձրություն ու 14 տոննա քաշ ունեցող արձանները մինչ օրս ուսումնասիրվում են գիտնականների կողմից։ Գիտնականները ցանկանում են հասկանալ, թե ինչ առեղծված կա թաքնված այս արձանների էության մեջ։
Փաստացի, Զատկի կղզու հետ մեկտեղ աշխարհում կան շատ վայրեր, որոնք ունեն առեղծվածային ծագում։ Շատ դեպքերում մարդիկ սարսափում են նմանատիպ վայրերից։ Սարսափելի են նաև անմարդաբնակ կղզիները, լքված դղյակներն ու ամրոցները, քանի որ այդ վայրերի մասին կան լեգենդներ ու առասպելներ ու հաճախ մարդիկ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե արդյոք իրականությանը համապատասխանում են ինչ-որ լքված դղյակում գործող ուրվականի մասին պատմությունները։
Աշխարհի ամենասարսափելի վայրերից է նաև Դրակուլայի ամրոցը, որտեղ, ըստ լեգենդի, մի քանի ամիս փակված է մնացել Կոմս Դրակուլան։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կան նաև վտանգավոր տարածքներ, որտեղ տեղի են ունենում պատահարներ։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ պատկերված են աշխարհի ամենասարսափելի ու վտանգավոր վայրերը։