«Հրեշ Ռոնալդուի» մարզաշապիկը վերցրել է Բուֆֆոնը
Մինչ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Յուվենթուս»-«Ռեալ» հանդիպումը (0:3) երկու թիմերի ֆուտբոլիստները կարծիքներ էին հայտնում, թե ինչ ընթացք կունենա հանդիպումը։ Հանուն արդարության` պետք է նշել, որ այսպիսի հաշիվ չէին սպասում նույնիսկ «Ռեալ»-ի երկրպագուները։
Մինչ հանդիպումը կայքերը ներկայացնում էին վիճակագրություն այն մասին, որ Ռոնալդուն Բուֆֆոնի ու «Յուվենթուս»-ի համար մի իսկական «հրեշ» է։ Փաստացի` այդպես էլ ստացվեց, ու Ռոնալդուն շարունակեց իր գնդակներն ուղարկել Բուֆֆոնի դարպասը։
Երեկ տեղի ունեցած հանդիպումից առաջ մենք արդեն անդրադարձել էինք, որ այս խաղարկությանը թիմը պայքարելու է Բուֆֆոնի համար, քանի որ այս գավաթը լեգենդար իտալացու համար երազանք է, բայց Ռոնալդուն տապալեց այդ երազանքը։
Ինչպես հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները, հանդիպումից հետո Բուֆֆոնը վերցրել է Ռոնալդույի մարզաշապիկը։ Միգուցե իտալացին ցանկացել է Չեմպիոնների լիգայի իր վերջին խաղարկության մասին հուշերը պահել Ռոնալդուի մարզաշապիկի հե՞տ։